Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ

Մեծ պահքի շրջանում պետք է շատ վիտամիններ օգտագործել

Մեծ պահքի շրջանում պետք է շատ վիտամիններ օգտագործել

«Քրիստոնեական Մեծ պահքի ժամանակ կենդանական ծագման սնունդից հրաժարվելը կարևոր դեր ունի օրգանիզմի մաքրման համար», - այսօր ասուլիսի ժամանակ ասաց էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը: Ըստ բանախոսի, սննդի պահքին կարող են դիմել միայն այն մարդիկ, ովքեր առողջական լուրջ խնդիրներ չունեն, իսկ առողջական խնդիրներ ունեցողը պետք է բժշկի հետ խորհրդակցի:

«Կան ալերգիա ունեցող մարդիկ, օրինակ` ցիտրուսային ալերգիա ունեցող, որոնց հակացուցված է այս կամ այն սնունդը, նաև որոշակի հիվանդություններ, օրինակ սիրտ-անոթային, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, կամ տոքսիկ խպիպը, որի ժամանակ խորհուրդ չի տրվում կաղամբի և ծաղկակաղամբի շատ օգտագործում: Այս հիվանդությունների դեպքում խորհուրդ չի տրվում պահք պահել: Բայց, ընդհանրապես, պահքը վնասակար չէ և մաքրում է օրգանիզմը»,-ասաց Բ. Բաղրամյանը:

Անդրադառնալով պահքի շրջանում օրգանիզմի համար կարևոր նյութերով ապահովման հարցին` բժիշկը խորհուրդ տվեց շատ վիտամիներ օգտագործել և նշեց, որ իր մեջ մեծ քանակությամբ վիտամիններ պարունակում է ցանկացած բանջարեղեն և միրգ:

«Խորհուրդ եմ տալիս միրգ, բանջարեղեն օգտագործել հում թարմ վիճակում, որպեսզի չկորի վիտամինների մեծ մասը, ինչպես նաև օգտագործել ընկուզեղեն, հացահատիկ, լոբազգիներ: Սունկը իր մեջ պարունակում է մսի մեջ առկա օրգանիզմին անհրաժեշտ բոլոր նյութերը, այն կարող եք օգտագործել մսի փոխարեն, ինչպես նաև շատ օգտագործեք հում վիճակում մրգեր և բանջարեղեն, որովհետև ջերմային մշակման ժամանակ նրանց մեջ առկա օգտակար նյութերը` օրինակ վիտամին C-ն, քայքայվում են»,-ասաց էնդոկրինոլոգը:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ